News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի եւ Վիետնամի քաղաքացի երկու կանանց մեղադրանք կներկայացվի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր՝ Կիմ Չեն Նոմի սպանության գործով։ Այս մասին հայտարարել է Մալայզիայի գլխավոր դատախազ Մուհամեդ Ապանդի Ալին, հաղորդում է Reuters–ը։

Կանանց դեռեւս մեղադրում են ոչ թե անմիջական հանցագործության, այլ դրան մասնակցության համար։ Գլխավոր դատախազի խոսքով՝ կասկածյալներին կդատեն ըստ Մալայզիայի քրեական օրենգրքի 302–րդ բաժնի։ Նրանց հանցանքի ճանաչման դեպքում նրանց մահապատիժ կամ ցմահ պատժաժամկետ է սպառնում։

«Ես կարող եմ հաստատել այդ տեղեկությունը», — գրել է նա գործակալությանը։

Կասկածյալներն Ինդոնեզիայի իշխանություններին հայտնել են, թե կարծում էին, որ իրենք օգնում են «խաղ խաղալ»։Ինդոնեզիայի քաղաքացի Սիթի Աիսիան ասել է, որ 90 դոլար է ստացել VX թույնի միջոցով սպանություն կազմակերպելու օգնության դիմաց։ Նա զոհի դեմքին, ինչպես իրեն ասել են, մանկական յուղ է քսել, որն իրականում թույն է եղել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ