News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման առիթով շնորհավորել եւ խորհրդարանականներին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւները, որով պատգամավորները անցյալ տարի պարգեւատրվել էին Հանրապետության Նախագահի կողմից:

Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Այս պարգեւին են արժանացել նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամներ Յացեկ Սարիուս-Վոլսկին, Կնուտ Ֆլեկենշտեյնը, Եվրոպական խորհրդարանի անդամ, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության անդամ Յարոմիր Շտետինան` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ, «Եվրանեստ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան` Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել է նաեւ Եվրոպական խորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսը, ով Հայաստանի պետական այդ բարձր պարգեւին արժանացել է Հայ-կիպրական բարեկամական կապերի զարգացման, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ խորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Չարլզ Թաննոքը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ