News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին, հանդիպել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Դեյվիդ Լիդինգթոնի հետ եւ ներկայացրել ԼՂ հակամարտության վերջին զարգացումները:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25-ամյա ժամանակահատվածում երկկողմ համագործակցության շրջանակներում արձանագրած առաջընթացի համար:

Կողմերը քննարկեցին հայ-բրիտանական փոխգործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին Հայաստանում ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ խորհրդարանական կառավարման ձեւին Հայաստանի անցման գործընթացում բրիտանական փորձի օգտավետության շուրջ։

Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Դեյվիդ Լիդինգթոնին ներկայացրեց Արցախյան հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները, մասնավորապես, ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետեւանքները եւ դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ