News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիեւում կայացել է «Հայկական գիրը Ուկրաինայում․400-ամյա պատմություն» հազվագյուտ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Առաջին անգամ Կիեւի լայն հասարակայնությանը ներկայացվել են հազվագյուտ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս հայ ու ուկրաինացի ժողովուրդների բարեկամական կապերը։

Մեծ հետաքրքրություն են առաջացրել Ավետարանի միջնադարյան ձեռագրերը՝ 14,16 ու 17-րդ դարերի։ AnalitikaUA.net-ի փոխանցմամբ, հյուրերը հաստատել են, որ նման ծավալուն ցուցահանդեսը վառ ապացույց է այն զգալի ավանդի, որը հայերն ունեցել են Ուկրաինայի մշակույթում ու միաժամանակ՝ վկայություն այն հարգանքի, որը ուկրաինական ժողովուրդը տածում է ուկրաինահայերի բազմադարյա գրավոր ու տպագիր ժառանգության հանդեպ, որը պահվում ու պաշտպանվում է պետության կողմից։

Ներկայացվել են նաեւ հրատարակություններ 19- 20-րդ դարի սկզբի Հայաստանի մասին, գրքեր  հայկական երաժշտության պատմության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ