News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքի հնարավորություններն առաջիկա ԱԺ ընտրություններում բավականին բարձր են։ Այս մասին, մարտի 5-ին, քարոզարշավի անցկացման նպատակով դրամահավաքի միջոցառման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արմ Զ. Սարգսյանը։

Նրա խոսքով, «Ելք» դաշինքում ընդգրկված երեք կուսակցությունները («Հանրապետության», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր») լրացնում են միմյանց։ «Մենք ընտրությունների ենք հասել փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության հենքի վրա։ Հասարակությունն արդեն գիտի «Ելք» դաշինքը, եւ անգամ իշխանություններն ու իշխանամետ սոցիոլոգիական հարցումներն են վկայում, որ «Ելք» դաշինքը իրական շանսեր ունի։ Այո, ես մեր հնարավորությունները բավականին բարձր եմ գնահատում։ Բայց ես կարծում եմ, որ մնեք դեռ շատ բան ունենք անելու»,-հայտարարեց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա, եթե այլ ուժերի դեպքում կարելի է կանխատեսել, թե որքան ձայն նրանք կունենան, «Ելք» դաշինքի դեպքում դա անհնար է. «Քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի մեր քարոզարշավը, ինչպես քարոզարշավի արդյունքում կբարձրանա «Ելք» դաշինքի վարկանիշը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ