News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եւ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Գեորգ Լինքը դատապարտել են ադրբեջանցի բլոգեր, Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Մեհման Հուսեյնովի դատավճիռը եւ պաշտոնական Բաքվին կոչ արել նրան անհապաղ ազատ արձակել:

«Ես իշխանություններին կոչ եմ անում Հուսեյնովին ազատել, հույս ունեմ, որ այդ որոշումը կվերանայվի Վճռաբեկ դատարանում»,- contact.az-ի փոխանցմամբ՝ ասել է Միյատովիչը: Նա հիշեցրել է իր նախկինում Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել ապաքրեականացնել զրպարտությունը եւ կատարել իր ստանձնած երկարաժամկետ միջազգային պարտավորությունները:

Իր հերթին ԺՀՄԻԳ-ի ղեկավար Գեորգ Լինքը նշել է, որ անմարդկային վերաբերմունքի եւ խոշտանգումների վերաբերյալ ցանկացած բողոք պետք է անմիջապես քննվի: Այս իմաստով Հուսեյնովի դատավճիռը մտահոգություն է հարուցում, ասել է նա:

Հիշեցնենք, որ հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը մարտի 3-ին դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման Բաքվի Նասիմի շրջանի ոստիկանապետի՝ զրպարտության մասին հայցի հիման վրա: Հայցի պատճառը բլոգերի հայտարարությունն էր Նասիմի ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգելու մասին: Չնայած բլոգերի մարմնի վրա բռնության հետքերի առկայությանը, դատախազությունը հրաժարվել է խոշտանգման փաստով քրեական գործ հարուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ