News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն կստուգի ռուսական Ալֆա բանկի ու Trump Organization–ի միջեւ հնարավոր շփումները։ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հեռացել է այդ ընկերությունից անցած տարի, ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Հիմա կորպորացիան կառավարում են նրա որդիները՝ Դոնն ու Էրիկը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ այն տեղեկության,  որը CNN հեռուստաալիքին տրամադրել են իրավապահ մարմիններից, ստուգումը իրականացվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հետաքննության շրջանակում։ Կիբերանվտանգության հարցերով մասնագետների ուշադրությունը գրավել է Ալֆա բանկի ու Դոնալդ Թրամփի ընկերության սերվերի միջեւ ակտիվ ինտերնետային թրաֆիկը։

Ըստ ամերիկյան մամուլի՝ ռուսական սերվերը տեղեկությունների հարցում էարել ամերիկյան ընկերության սերվերից, ընդ որում ավելի հաճախ, քան մյուսները։ Որոնման հարցումների 80 տոկոսը հենց ռուսական սերվերին է բաժին ընկնում։

ՀԴԲ-ն դեռ նախընտրում է չմեկնաբանել այս տեղեկությունը։ Կիբերանվտանգության հարցերով մասնագետներն էլ իրենց հերթին են շեշտում, որ խոսքը ոչ թե օրենքի խախտման, այլ «երկու սերվերների փոխգործակցության տեխնիկական փորձաքննության» մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ