News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ տարում Թուրքիան ցնցած ահաբեկչությունների շարքը աղետալի վիճակ է ստեղծել այդ երկրում, որը Մերձավոր արեւելքի համար    
համարվում է ժողովրդավարական, աշխարհիկ մոդել , ընդ որում դա տեղի է ունեցել յն պահին, երբ թուրք ժողովուրդը պատրաստվում է նոր սահմանադրության հարցով ապրիլյան քվեարկությանը։ Զբոսաշրջությունը, որին մինչ այդ բաժին էր հասնում Թուրքիայի ՀՆԱ –ի 10 տոկոսը, անկում է ապրում, օտարերկրյա ներդրումների ծավալները զգալիորեն կրճատվել են։ Այդ միտումները սնուցում են իրար՝ ստեղծելով արատավոր շղթա, որը դժվար էճեղքել, հայտնում է ամերիկյան պարբերականը։

Թուրքական կառավարությանը ենթարկվող լրատվամիջոցները ու բնակչության զգալի սեգմենտները Արեւմուտքին են մեղադրում երկրի պառակտման մեջ։ Իսկ փորձագետները համարում են, որ թուրքական կառավարությունն է մեղավոր, որ չի կարողանում ավանդական իսլամը հաշտեցնել արեւմտյան արդիականացման միտումների հետ, նաեւ՝ արտաքին իրադարձությունները , այդ թվում Սիրիայի հակամարտությունը։ Սակայն ահաբեկչության առջեւ Թուրքիայի խոցելիության աճին նպաստել են նաեւ նախագահ Էրդողանի որոշումները։

Էրդողանի առաջին նման որոշումը, որը պայմանավորված էր սիրիական նախագահ Բաշար Ասադի տապալելու նպատակով, այն էր , որ նա թույլատրել է զինյալների ազատ տեղաշարժը Թուրքիայի հարավային սահմանով դեպի Սիրիա։ Նա լիարժեք չի գիտակցել այն սպառնալիքը, որը այդ զինյալները ստեղծում են հենց Թուրքիայի համար, չէ որ նրանցից շատերը իսլամական խմբավորումների անդամներ են, որոնք հավասարաչափ թշնամական են տրամադրված թե Թուրքիայի, թե Ասադի դեմ։

Էրդողանի երկրորդ ճակատագրական որոշումն էր Թուրքիայի քուրդ բնակչության դեմ քաղաքացիական պատերազմի վերսկսումը։ Իր նախագահության առաջին տարիներին Էրդողանը քրդերին ձեռք մեկնեց ու ինչ -որ չափով կարողացավ դադարեցնել ակտիվ ռազմական գործողությունները

Բայց 2015-ի հունիսին Էրդողանի Արդարության ու զարգացման կուսակցությունը կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը, ինչը նախագահին դրդեց Քուրդիստանի բանվորական կուսակցության խռովարարների դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն։ Դրա օգնությամբ ԱԶԿ-ն վերականգնեց խորհրդարանական մեծամասնությունը՝ այդ տարվա նոյեմբերյան արտահերթ ընտրություններից հետո, սակայն այդ հաղթանակի գինը նորից դարձավ Պանդորայի բացված արկղ՝ քաղաքացիական պատերազմը։

Չնայած այս երկու սխալ որոշումներին՝ թուրքական անվտանգության ուժերը կարող էին այսուհետ էլ պաշտպանել երկիրը ահաբեկչությունից, թե իսլամական, թե քրդական։ Սակայն երրորդ որոշումը իսպառ բացառեց նման հնարավորությունը։ Էրդոողանը որոշեց խզել կապերը Ֆեթուլահ Գյուլենի հետ, արտագաղթած կրոնական գործիչ, որի ազդեցիկ հետեւորդները երկար տարիներ եղել են Էրդողանի կարեւորագույն դաշնակիցները։

Մոտ վեց տարի շարունակ գյուլենականները օգնել են Էրդողանին ՝ պաշտոններից դուրս մղել զինվորականների ու ոստիկանների, որոնք Թուրքիայի աշխարհիկ ու ազգայնական գաղափարների կողմնակիցներն էին, այլ ոչ թե Էրդողանի մեղմ իսլամիզմի գաղափարների։ Սակայն 2013-ին, կասկածելով, որ գյուլենականները իր դեմ դավադրություն են ծրագրում, Էրդողանը սկսել էր հետապնդել նրանց։

Իսկ անցած տարվա պետհեղաշրջման անհաջող փորձը Էրդողանին դրդել էր զանգվածային զտումներ նախաձեռնել բանակում ու անվտանգության ծառայությունում՝ դրանով իսկ զգալիորեն թուլացնելով ոստիկանությունն ու բանակը։

Դա ամենաքիչն էր պետք Թուրքիային՝ իսլամականների ու քրդական խմբավորումների կողմից աճող սպառնալիքի պայմաններում։ Հիմա Թուրքիան գտնվում է մեկ մարդու միանձնյա քաղաքական վերահսկողության տակ ու ունակ չէ հաղթահարել այն բազմաթիվ ճգնաժամերը, որոնք թափվել են երկրի վրա։ Նույնիսկ լավագույն սցենարի դեպքում Թուրքիան զգալիորեն կթուլանա ու չի կարողանա այլեւս պահպանել տարածաշրջանային առաջնորդի դերը։ Իսկ վատագույն սցենարի դեպքում Թուրքիայի տնտեսությունը կփլվի , իսկ հսկայական քանակության փախստականներ, այդ թվում երկրում գտնվող սիրիացիները, նաեւ հենց թուրք հասարակությունը, կհեղեղի Արեւմտյան Եվրոպան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ