News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանացի հյուպատոսները մինչեւ հիմա թույլտվություն չեն ստացել հանդիպել Ստամբուլում կալանավորված Die Welt-ի լրագրող Դենիզ Յուջելին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իմ տեղեկություններով՝ այսօր առավոտյան հյուպատոսության աշխատակիցները Յուջելին հասանելիություն դեռ չէին ստացել»,- ասել է նա:

Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները լարվել են գերմանացի լրագրողին կալանավորելուց հետո: Թուրքիայի իշխանությունները նրան կասկածում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու, տվյալները ոչ իրավաչափ օգտագործելու, ահաբեկչություն քարոզելու մեջ»:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարայից պահանջել է ազատել Յուջելին եւ պահպանել լրատվամիջոցների ազատությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ