Զարուհի Փոստանջյանի հիմնադրած կուսակցությունը անվանվել է «Երկիր ծիրանի»: Այս մասին հայտարարվեց այսօր՝ մարտի 15-ին կուսակցության անդրանիկ ժողովի ժամանակ: Կուսակցության հիմնադրման օրը պատահական չէ:
«Այս օրը այն օրն է, որ Սողոմոն Թեհլերյանը իր ծրագիրը կյանքի կոչեց եւ պատժեց մեղավորին, այդ օրը բարձրացվեց մեր՝ պատիժը կոչելու հայտը:Մենք քառորդ դար պատմության մեջ չկարողացանք ամդրադարձ կատարել այդ պատգամին ու պատժել մեղավորին: Այս 25 տարվա ընթացքում ապրեցինք անպատժելիության մթնոլորտում, այն այնպես է մեզ կեղեքում, որ հնարավոր է ընդհատվի կյանքը մեր պատմական հայրենիքում», հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, «Երկիր ծիրանի» կուսակցության կարգախոսն է «Դեպի Արարատ»: «Մեր ծրագրի նախաբանը ներառում է մեր սիրելի գրող Րաֆիի «Կայծերից» մի փոքր դրվագ, որը փիլիսոփայություն է, թե ինչպես կազմակերպենք մեր կյանքը: Մեր կյանքը պետք է կազմակերպենք՝ հենվելով մեր ուժերի վրա:
.... Ինչո՞ւ «Ծիրանի», որովհետեւ ծիրանի ծառից է պատրաստվում դուդուկ, եթե մենք չունենանք վերադարձ ծիրանի երկիր, մենք կորցնում ենք մեր ինքնությունը: Մենք ցանկանում ենք ունենալ եորջանիկ կյանք մեր հայրենիքում: Հայրենիքը եղավ բռնությունների զրկանքների վայր, բայց որեւէ երկրի բարեկեցություն մեզ չի կարող տալ այն, ինչ մեր հայրենիքը, հետեւաբար չպետք է ձեռքներս ծալած նստենք, պետք է գործենք»,-հայտարարել է Զարուհի Փոստանջյանը: