News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, խոսելով ՏՏ զարգացման միտումների մասին, վերջերս ավելի ու ավելի հաճախ են շեշտում, որ ապագան արհեստական բանականությանն է (Artificial Intelligence)։

Այդ կարծիքին է նաեւ PicsArt ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը։ Նրա հիմնադրած PicsArt-ը, որը 350 միլիոն օգտատեր ունեցող լուսանկարների ֆոտոխմբագրման, կոլաժների պատրաստման առաջատար հավելված եւ սոցիալական ցանց է, նույնպես կիրառում է արհեստական բանականությունն իր հավելվածում։

Ըստ Պարոն Ավոյանի, արհեստական բանականությունը երկար ժամանակ համարվում էր «մեռած գիտություն», բայց վերջին շրջանում այն վերածնունդ է ապրում՝ մեծ դեր ու գործածություն ունենալով ամենատարբեր ոլորտներում, սկսած առօրյա կյանքից մինչեւ մասնագիտական աշխատանք։ Ոլորտի կարեւորությունը շեշտում է թեկուզ այն, որ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 1 մլրդ դոլար ներդրում է արվել այս ոլորտի սթարթափ ընկերություններում, եւ այդ ներդրումների ծավալը տարեցտարի աճում է:

Մի շարք փորձագետներ արհեստական բանականության դարաշրջանը համեմատում են էլեկտրականության բացահայտման շրջանի հետ, ինչը 19-րդ դարում արդյունաբերական հեղափոխության հիմնական ուժը դարձավ։

Արհեստական բանականությունը նույնպես փոխում է մեր կյանքը, տնտեսությունը։ Այն կարող է կիրառվել գրեթե բոլոր բնագավառներում եւ նպաստել արտադրողականության ու կյանքի որակի աճին: Ուստի, ըստ մեր զրուցակցի, այն երկրներն ու ընկերությունները, որոնք ներդնում են արհեստական ինտելեկտը իրենց գործունեության մեջ, ապագայում կլինեն առավել մրցունակ։

Ըստ Ավոյանի, Հայաստանը մրցակցային առավելություն ձեռք բերելու համար պետք է պատրաստի արհեստական ինտելեկտի մասնագետներ եւ ներդնի արհեստական ինտելեկտը տարբեր ոլորտներում։ Պետությունը եւ մասնավոր սեկտորը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այս ուղղությամբ։ Ավելին՝ պետք է գործել հենց հիմա. «Այս ոլորտը նոր է։ Իսկ մենք մեծ ռեսուրսներ եւ ներուժ ունենք բնական գիտությունների եւ մաթեմատիկայի ոլորտում։ Այժմ ճիշտ պահն է այդ ներուժը ուղղել արհեստական բանականության ոլորտի զարգացմանը, ինչը համաշխարհային շուկայում մրցունակ լինելու մեր միակ հնարավորությունն է»:

Պարոն Ավոյանն առաջարկում է զարգացնել ոլորտը՝ ստեղծելով մասնագիտացված դպրոցներ եւ կրթական ծրագրեր, խրախուսելով ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները, ինչը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու բացառիկ հնարավորություն կստեղծի։ Այդպիսով մենք կդառնանք արհեստական բանականության ոլորտի համաշխարհային առաջատար։

Հայաստանում կան ընկերություններ, որոնք նպաստում են արհեստական ինտելեկտի զարգացմանը։ Մասնավորապես, PicsArt-ն ակտիվորեն մասնակցում է Հայաստանում այս ոլորտի ձեւավորմանը, իրականացնում մի շարք դասընթացներ, աշխատում կրթական հաստատությունների հետ:

Օրինակ՝ անցած շաբաթ PicsArt-ը արտերկրից ոլորտի ճանաչված դասախոսներ էր հրավիրել, որոնք հայ մասնագետների հետ մեկ շաբաթ  արհեստական ինտելեկտի եւ մեքենայական ուսուցման վերաբերյալ խորացված դասընթացներ են անցկացրել։ Մինչ այդ PicsArt-ը Microsoft ընկերության հետ համատեղ անցկացրեց արհեստական ինտելեկտի հաքաթոն:

Պարոն Ավոյանը նշում է, որ PicsArt-ը պատրաստ է Հայաստանում արհեստական բանականության տեխնոլոգիաների եւ նոր հմտությունների ներդրման շարժիչ ուժը լինել, օգնել զարգացնել ոլորտը եւ Հայաստանը դարձնել մրցունակ։

Ներբեռնեք PicsArt հավելվածը iOS, Android եւ Windows հեռախոսների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ