News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պետք է բոլորս փոխվենք, բայց հանկարծ չփոխվենք դեպի վատը: Այս մասին, այսօր, մարտի 17–ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ԳԱԱ նախագահության այն հարցին, թե ինչպիսին է տեսնում նախագահը գիտնականների դերն առաջիկա ընտրություններում։

Նա կոչ արեց չխոսել ընտրությունների մասին, այլ երկրի ապագայի. «Ես նորից ուզում եմ անդրադառնալ շատ շատ կարգին մարդկանց պասիվությանը։ Գիտեք, ագրեսիվ փոքրամասնությունը շատ խնդիրների է խոչընդոտում։ Ակնկալում եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են նոր միտք ասել, օգուտ բերել, մի քիչ ավելի ակտիվ լինեն։ Դուք էլ պետք է փոխվեք, ինչպես որ փորձում ենք մենք փոխվել։ Այդ փոփոխությունները բոլոր տեղերում անհրաժեշտ են։ Բայց փոփոխությունն ինքնըստինքյան հարց չի լուծում, փոփոխությունը պիտի բերի դրական արդյունքների։ Հանկարծ չփոխվենք, ու դեպի վատը գնանք»:

Սերժ Սարգսյանն առաջարկեց ընտրություններից հետո՝ մայիսին կամ հունիսին, երբ ավարտված կլինեն ընտրական գործընթացները, հավաքվել ոչ շատ մեծ կազմով, եւ խոսել, թե ինչ կարելի է անել երկրում գիտության զարգացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ