News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդներում տեղի ունեցած ընտրություններից հետո շատերը թեթեւացած շունչ են քաշել՝ Գերտ ՎԻլդերսի հակաեվրոպական ու հակաիսլամիստական «Ազատության կուսակցությունը» երկրի թիվ մեկ քաղաքական ուժը չի դարձել, գրում է Դիրք Շյումերը գերմանական Die Welt թերթում։  Գերմանիայի Սոցիալ դեմոկրատների կուսակցությունից կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը հայտնել է, որ աջ պոպուլիստների պարտությունից հետո իրեն «թեթեւացած է» զգում։

Ըստ Շյումերի, այդ ուրախությունը մի կողմից միանգամայն հասկանալի է, բայց մյուս կողմից էլ իրական սպառնալիք չկար, քանի որ «Վիլդերսի հետ ոչ մի հոլանդական կուսակցություն չէր ուզում համագործակցել, իսկ ՆԻդեռլանդներում երբեք բացարձակ մեծամասնություն չի լինում»։

Իսկ ավելի ուշադիր վերլուծելու դեպքում այդ հոլանդական ցնծությունը բոլորովին արդարացված չի թվա։ Հաղթող Մարկ Ռյուտեն կորցրել է իր ընտրողների մեկ հինգերորդը, իսկ Վիլդերսը , չնայած բարձր մասնակցությանը , կարողացել է մի  քանի տոկոսով բարելավել իր դիրքերը ու դառնալ երկրորդը», ասվում է հոդվածում։

Իսկ ինչ վերաբերում է գերմանական ՔԴՄ-ը ու ՍԴԿ երկվորյակ կուսակցություններին, ապա Մերկելի, Ալթմայերի ու Շուլցի ուրախությունը առնվազն տարօրինակ է, քանի որ հոլանդական սոցիալ դեմոկրատները այդ ընտրություններում ոչ թե պարզապես պարտվել են, այլ աղետալի արդյունք են գրանցել, գրում է հեղինակը։ «Հետպատերազմական Նիդեռլանդներում դեռ ոչ մի կուսակցություն այդքան շատ ձայն չէր կորցրել՝ «Աշխատանքի կուսակցության» կողմնակիցների թիվը 25 տոկոսից նվազել է մինչեւ 6 տոկոս», - գրում է հոդվածագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ