News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է Գարեգին Բեքչյանին շնորհավորի որպես Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքի ընտրված տեղապահ: Մարտի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ դա այն բանի նշանը կլինի, որ աթոռանիստ Էջմիածինը նրան լեգիտիմորեն ընտրված Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքի տեղապահ է ճանաչում: Թուրքագետի կարծիքով՝ աթոռանիստ Էջմիածնի հապաղումն անընդունելի է:

«Չեմ կարողանում բացատրություն գտնել, թե ինչու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը չի շնորհավորում ընտրված Գարեգին Բեքչյանին: Լավ, եթե անգամ չի շնորհավորում, թող Սուրբ Էջմիածինը պաշտոնապես արձագանքի ստեղծված իրավիճակին»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետի հավաստիացմամբ՝ Պոլսի պատրիարքի միակ լեգիտիմ ընտրված տեղապահը ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն է: «Գարեգին Բեքչյանը պետք է պատասխանատվություն ստանձնի: Ընտրված տեղապահը այսօր չի կարողանում իր պարտականությունների կատարմանն անցնել: Իսկ չընտրված Արամ Աթեշյանը փաստացի շարունակում է իրավիճակը տնօրինել: Նրա հայտարարությունը, թե այդպես է ցանկանում Թուրքիան, հայ հոգեւորականին վայել չէ»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ իրավական տեսակետից խնդիրը Թուրքիայի իրավասությունների ոլորտում է, իսկ օրենսդրական տեսակետից՝ հայ համայնքի:

«Այս խնդրի լուծման ճանապարհին ամենագլխավոր խոչընդոտը Արամ Աթեշյանն է»,- ընդգծեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին կայացած ընտրությունների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարքի տեղապահ է ընտրվել  Գերմանիայի հայկական թեմի առաջնորդ, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ում ժամանակին Թուրքիայի կառավարությունը  Պոլսո հայոց պատրիարքի տեղակալ է նշանակել, իր հերթին, հայտարարել է, որ հրաժարական չի տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ