News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կորեական թերակղզու միջուկային հարցում չինական կողմը անփոփոխ կերպով պնդում է ապառազմականացմանը` աշխարհում միջուկային զենքի չտարածման երաշխիքների համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին` ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ մամուլի ասուլիսի ասուլիսի ժամանակ, հաղորդում է <<Սինխուա>>-ն:

Նախարարը հայտարարել է, որ Կորեական թերակղզու միջուկային խնդիրը ըստ էության հակասություն է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ:

Նրա խոսքով` այժմ թերակղզու իրրադրությունը գտնվում է նոր խաչմերուկում, եւ այն կգնա կամ սրման ուղով, ինչը կհանգեցնի բաց հակամարտության, կամ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խստորեն կատարմամբ, կկարողանա երկխոսության հուն վերադառնալ: Նախարարը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը, ներառյալ ԱՄՆ-ը, կկարողանան սառնասրտորեն գնահատել իրադրությունը եւ իմաստուն ընտրություն կկատարեն: Նա ասել է, որ այդ հարցի շուրջ չինական կողմն արդեն առաջարկություններ արել է:

«Մենք կողմ ենք թերակղզու ապառազմականացմանը, խոստանում ենք խստորեն կատարել ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը եւ չենք դադարի խաղաղությանը նպաստող ջանքեր գործադրել: Մենք ցանկանում ենք շարունակել այդ երկխոսությունը, դա Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության կարեւոր  ոլորտ է», - ընդգծել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Ամենաշատ