News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, պատգամավորի թեկնածու Տաճատ Սարգսյանը շատ բացասաբար է վերաբերվում գիշերային ակումբներին ու կասկածելի վայելքներին։

Մարտի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Տաճատ Սարգսյանը՝ մեկնաբանելով ասուլիսի նախորդ մասնակից, պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանի բարձրացրած հարցը՝ խաղատների կարգավորման եւ հնագույն մասնագիտությունների հետ կապված՝ հայտարարել է, որ Խորհրդային Հայաստանում մարմնավաճառություն չի եղել։

«Կային հատուկենտերը, նրանց գիտեին բոլորը։ Երկրի հիմքը ընտանիքն է։ Որքան ամուր է ընտանիքը, այնքան ամուր է երկիրը։ Հայուհիները նույնիսկ ամենածանր ժամանակներում Թուրքիա եւ Իրան չէին մեկնում։ Ես ամաչում եմ », - նշել է Տաճատ Սարգսյանը։

Բացասական երեւույթի դեմ կումկուսի առաջին քարտուղարը մտադիր է պայքարել քարոզարշավի ու օրինական միջոցներով։ «Իրադրությունն այդպիսին է, որովհետեւ օրենքներ չկան, իսկ եղածները չեն գործում»,-նշել է պատգամավորության թեկնածուն՝ հավելելով, որ աղանդներին եւս բացասաբար է վերաբերվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ