News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել է անհապաղ վերականգնել Աֆղանստանի հետ սահմանին սահմանային անցակետերի աշխատանքները, որոնք մեկ ամիս է փակ էին՝ երկրում հակաահաբեկչական քարոզարշավի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակին։

Փետրվարի 17-ի գիշերը Պակիստանը փակել է Աֆղանստանի հետ սահմանը՝ ի պատասխան փետրվարի կեսերին ահաբեկչությունների շարքի։ Ըստ իշխանությունների՝ այդ ահաբեկչությունները տեղի են ունեցել Աֆղաստանի տարածքում թաքնված ահաբեկիչների կարգադրությամբ։

Սահմանը նորից բացելու որոշումը Շարիֆը հարեւան երկրի նատմամբ բարի կամքի դրսեւորում է անվանել, որի հետ Պակիստանը կապված է մշակութային, կրոնական եւ պատմական կապերով։ Վարչապետի խոսքով՝ երկարատեւ փակ սահմանները հակասում են երկու երկրների ժողովուրդների շահերին։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Աֆղանստանի իշխանությունները միջոցներ ձեռք կառնեն սահմանների փակվելուն հանգեցրած խնդիրները լուծելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ