News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


«Ձեր ծափերից կորոշվի, համար 9 բյուլետենը կհաղթի՞ ընտրություններում, թե՞ ոչ. Ծափահարե՛ք»: Այսպես ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ կուսակցության թեկնածու Արծվիկ Մինասյանը: Հայ հեղափոխական դաշնակություն կուսակցության նախընտրական քարոզարշավը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում էր, որտեղ պատգամավորության թեկնածու է առաջադրված նաեւ Արծվիկ Մինասյանը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դաշնակցականները էջմիածինցիների հետ հանդիպեցին քաղաքի «Անմար կրակի» հուշարձանի հարակից տարածքում: Ի դեպ նույն հրապարակում էին եղել նաեւ կոմունիստները. նրանք ծաղկեպսակ էին դրել հուշարձանին:

Մինչ ՀՅԴ կուսակցության թեկնածուների ժամանումը, հրապարակը վերածվել էր բաց դիսկոտեկի, որտեղ չնայած հնչում էին միայն դաշնակցական երգերը, իսկ երեխաների համար՝ խաղահրապարակի:

Պատգամավորի թեկնածուների հետ հանդիպմանը սպասող քաղաքացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ չնայած եկել են թեկնածուների հետ հանդիպմանը, բայց միեւնույն է ոչ ոքի եւ ոչ մի դրական փոփոխության չեն հավատում:

«Երեւակայի ոչ մի լավ բանի չեմ հավատում: Հույս չկա, բայց ուզում են, որ լավ լինի: Ընտրակաշառք որ առաջարկեն էլ, ես չեմ վերցնի: Կգնամ կընտրեմ արդար,բայց հույս չունենք: Գոնե աշխատատեղեր բացվեն, ձեր նման երիտասարդներն աշխատանք ունենան, թոշակները բարձրանան, Կրթություն ստանալը մի քիչ էժանացնեն»,- ասաց Էջմիածնի բնակչուհիներից մեկը: Մեկ այլ քաղաքացի եւս անհույս ուսերը թոթվեց, ի պատասխան ընտրություններից հետո բարեփոխումների ակնկալիքին: «Ի՞նչ հույս, ի՞նչ ակնկալիք: Ոչինչ էլ չի փոխվելու, ամեն ինչ նույն է: Գոնե մեր թոշակները բարձրացնեին: 32 տարի աշխատել եմ, սկի 30 հազար չի անում թոշակս: Հիվանդ եմ, շատ հիվանդ եմ»,- ասաց բնակչուհին:

«Ինպիսի պառլամենտ մենք ձեւավորենք, այդպիսին էլ կլինի մեր հետագա 5 տարվա կյանքը: Եթե ուզում ենք բարեկեցիկ երկիր, տնտեսական աճ ձեւավորող, անվտանգություն ունեցող երկիր, ուրեմ մենք պատասխանատվությամբ ապրիլի 2-ին պետք է գնանք տեղամաս եւ ակտիվ քվեարկենք համար 9 բյուլետենի օգտին:

Եթե համաձայն եք մեր դրույթների հետ, խնդրում եմ, բոլոր տեղամասերում քվեարկեք մեր օգտին եւ ապրիլի 3-ից զարթոնքը կգա նաեւ ձեր տները, բակը, քաղաքը, երկիրը: Միայն ձեր նծափերիք կորոշեմ՝ հաղթելու ենք, թե ոչ: Հաղթանակ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Մինչ Արծվիկ Մինասյանը էջմիածնի քաղաքացիներին հորդորում էր տուն առ տուն, բակ առ բակ եւ անձ առ անձ տարածել իրենց քվեարկելու կոչը, բեմահարթակի աջ անկյունում դաշնակցականներին սատարող երգիչներ Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանների հետ սելֆի անելու աղջիկների մեծ հերթ էր գոյացել:

«Այս միտինգն իր շարունակությունն է ունենալու ազգագրական երգուպարով»,- հայտարարեց Արծիկ Մինասյանը, ինչ ավելի մեծ ոգեւորություն առաջացրեց հրապարակում հավաքվածների շրջանում:

Մինչ Արծվիկ Մինասյանի հայտարարած երգուպարի մեկնարկը, պատգամավորության թեկնածուները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հաց բերողի» հիշատակը. առաջարկը Արծվիկ Մինասյանինն էր:

Համերգային ծրագրի ընթացքում հրապարակն էլ ավելի լցվեց եւ սկսվեց բացօթյա դիսկոտեկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ