News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Արմավիրի եւ Արագածոտնի մարզեր: Կառավարության ղեկավարը եղել է Հացիկ, Մյասնիկյան, Դալարիկ, Լեռնագոգ, Արտենի, Արագածավան եւ Դաշտադեմ համայնքներում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին, պատասխանել մի շարք հարցերի եւ անդրադարձել տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին:

Կարեն Կարապետյանը բնակիչներին հորդորել է ծանոթանալ իրենց համայնքների զարգացման հնգամյա ծրագրերին, քննարկումներ ունենան համայնքում, որից հետո միայն այն ներկայացնեն կառավարությանը: «Մենք համայնքային մակարդակով բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու, որոնք գումար չեն պահանջում, որն ընդամենը սրտացավ ու տրամաբանական կառավարում է պահանջում»,- ավելացրել է վարչապետը:

Հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր համայնքների բնակիչները բարձրացրել են համայնքների ճանապարհների վիճակի հետ կապված հարցեր, որոնց առնչությամբ վարչապետը նշել է, որ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շրջում է բոլոր մարզերով, գույքագրում ճանապարհների խնդիրները: 

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի մասին՝ վարչապետը կարեւորել է կոոպերցիայի զարգացումը եւ հավելել, որ ստեղծվել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ոլորտի զարգացմանը միտված տարբեր ծրագրեր: «Ամեն տարի պարարտանյութ ներկրողին սուբսիդավորել ենք 2,3 միլիարդ դրամ, այս տարի մրցույթն այնպես ենք կազմակերպել, որի արդյունքում տնտեսել ենք 1,2 միլիարդ դրամ: Բացի այդ, յուրաքանչյուր տարի պարտրարտանյութ ներկրողը կառավարությունից պահանջում էր 5 միլիարդ դրամ կանխավճար, ինչն այս տարի չենք հատկացրել: Տնտեսված այս միջոցներն ուղղել ենք գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրին,որով գյուղտեխնիկան հատկացվելու է 9 տոկոսով, մեր տնտեսած միջոցներով 7 տոկոսը վճարելու է կառավարությունը ու գյուղացին կկարողանա ընդամենը 2 տոկոսով ձեռք բերել գյուղտեխնիկա»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ստեղծվել է հիմնադրամ, որի միջոցներով հանրապետությունով հիմնվելու է գյուղտեխնիկայի ցանց, որպեսզի գյուղացին կարողանա նաեւ տեխնիկան վարձակալել: «Այս ամենը կնպաստի գյուղոլորտում ծախսերի նվազեցմանը, արդյունավետության բարձրացմանը: Ընդհանրապես, մենք բոլոր անհրաժեշտ միջոցները շուկայական գների համեմատ մաքսիմալ ցածր գներով պետք է հատկացնենք»,- ասել է վարչապետը:

Խոսելով վարկերի տոկոսադրույքների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը իրեն եւս անհանգստացնում է, քանի որ բարձր տոկոսադրույքը չի նպաստում տնտեսության վերարտադրմանը: Կարեն Կարապետյանի խոսքով, նախորդ տարվա հոկտեմբերից առ այսօր Կենտրոնական բանկը վերաֆիննսավորման տոկոսադրույքը նվազեցրել է չորս անգամ: «Ստեղծել ենք տարբեր հիմնադրամներ, որոնց միջոցով բերելու ենք էժան փող: Հենց այն հայտնվի շուկայում, վարկերի տոկոսադրույքները կնվազեն»,- ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ