News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է հաղորդագրությունները քրդական խմբավորումներին վարժեցնելու նպատակով ՍԻրիայում նոր ռազմակայան ստեղծելու մասին, հայտնում է Lenta–ն։

«Սիրիայի տարածքում նոր ռուսական ռազմակայան տեղակայելու որեւէ ծրագիր մենք չունենք»,- նշվում է մամուլի համար հաղորդագրության մեջ։

Հալեպ նահանգում քրդական աշխարհազորի ջոկատների ու Սիրիական ազատ բանակի խմբավորումների շփման տարածքում տեղակայվել է հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի բաժանմունքներից եւս մեկը։ 2016-ի դեկտեմբերի 30-ին ձեռք բերված ռուս- թուրքական պայմանավորվածությունների համաձայն՝ կենտրոնի ստորաբաժանումները իրականացնում են հրադադարի ռեժիմի շուրջօրյա մշտադիտարկում, նշել են ՊՆ-ից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ