News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Մարտի 20–ին՝ Երջանկության միջազգային օրը, NEWS.am-ը հարցում է անցկացրել Երևանի բնակիչների շրջանում՝պարզելու համար, թե որքանով են մարդիկ իրենց երջանիկ համարում։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ իրեն երջանիկ չի համարում, ինչը հիմնականում պայմանավորված է  երկրի սոցիալ–տնտեսական վիճակով և աշխատանքի բացակայությամբ:

«Եթե մարդը սոցիալապես անապահով է, իրեն երջանիկ չի կարող համարել։ Այնքան շատ են պրոբլեմները, որ չես կարող քեզ երջանիկ զգալ։ Առնվազն պետք է հիմար լինես, որ ոչինչ չունենաս ու քեզ երջանիկ զգաս»,- ասաց հարցվածներից մեկը:

«Երջանկության համար ինձ մի 100.000 դոլար փող ա պետք»,– ասաց մյուսը։

Այնուամենայնիվ, հարցվածների մեծ մասը երջանիկ է, որ Հայաստանում է ապրում։ Շատերն ասացին, որ փորձել են ապրել արտասահմանում, սակայն կրկին վերադարձել են:

Պարզվում է՝ հայերի մեծ մասը երջանկության հիմնական աղբյուրը համարում են իրենց ընտանիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ