News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին նախընտրական բանավեճերը տեղի են ունեցել երկուշաբթի երեկոյան, TF1 հեռուստաալիքով:  Երեքուկես ժամվա ընթացքում քաղաքական գործիչները խոսել են ժամանակակից Ֆրանսիայի սդոցիալական մոդելի, տնտեսական իրավիճակի եւ աշխարհում երկրի դերի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահի պաշտոնի համար պայքարում է տասնմեկ թեկնածու: Բանավեճին մասնակցել են նրանցից հինգը՝ աջակողմյան «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը, «Առաջ» կուսակցության առաջնորդ, սոցիալ-լիբերալ Էմանուել Մակրոնը, «Հանրապետականներ»-ի առաջնորդ Ֆրանսուա Ֆիոյանը, Սոցիալիստական կուսակցության ներկյացուցիչ Բենուա Ամոնը եւ ծայարհեղ ձախերի առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը:

Հեռուստաալիքի պատվերով բանավեճերի ուսումնասիրությունն իրականացնող Elabe ընկերության տվյալներով՝ առավել համոզիչ է եղել Մակրոնը (29%), այնուհետեւ հաջորդում են Մելանշոնը (20%), Լը Պենը (19%), Ֆիյոնը (19%) եւ Ամոնը (11%):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ