News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ներդրումներ ներգրավելը դիվանագիտական աշխատանքում շատ կարեւոր կետ է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը՝ մարտի 22-ին, Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում՝ ամփոփելով աշխատանքային առաջին օրերի արդյունքները։

Դեսպանը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցի ժամանակ փաստաթղթեր են ստորագրվել Ֆինանսների նախարարության ու  Անմիջական ներդրումների հիմնադրամի միջեւ՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար հիմնադրամի ստեղծման վերաբերյալ։ Դեսպանի խոսքով՝ հայկական կողմը հիմնադրամի հետ համատեղ նոր նախագծեր կներդրի։

«Դա շատ հետաքրքիր համակարգային աշխատանք է։ Խոշոր, գործնականում ինքնիշխան հիմնադրամն աշխատում է շատ երկրների հետ», - նշել է դեսպանը՝ հավելելով, որ մոտ ժամանակներում Հայաստան կայցելի ռուս գործարարների մեծ խումբ։

«Ակտիվորեն աշխատում ենք Էկոնոմիկայի նախարարության եւ Գյուղնախարարության հետ։ Առանձին կոնկրետ բիզնես ծրագրեր ստեղծելու մտահղացումներ կան», - նշել է դեսպանը։

Նա ընդգծել է ռուսական կողմից աշխատանքի երկու կարեւոր կետ՝ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, հայկական արտահանման ապրանքների ու ծառայությունների կառուցվածքայնությունը եւ զուգահեռ քաղաքական երկխոսությունը։ Երկրների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի են, բայց փոփոխվող աշխարհի հետ կապված՝ դրանք պետք է համալրել, նշել է դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ