News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Բրյունո Լե Ռուն, ով երեքշաբթի օրը հրաժարական է տվել Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով, գործերը փոխանցել է այդ պաշտոնում իր փոխանորդ Մատիաս Ֆեկլյուին։ Լիազորությունների փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Բովո պալատում՝ երկրի Ներքին գործերի նախարարության շտաբ գրասենյակում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Իր հրաժեշտի խոսում Լե Ռուն Ֆեկլյուին «հաջողություն է մաղթել նոր պաշտոնում ֆրանսիացիներին ծառայության ընթացքում»։

Իր հերթին Մատիաս Ֆեկլյուն հայտարարել է, որ իր համար «մեծ պատիվ է ծառայել այս հայտնի ծառայությունում»։ Նա ընդգծել է, որ իր համար առաջնային խնդիր կլինի «ահաբեկչության դեմ անողոք պայքարը»՝ «սպառնալիքի բացառիկ բարձր մակարդակի» պայմաններում, ինչպես նաեւ ապրիլին ու մայիսին նախագահական ընտրություններ անցկացնելու համար անվտանգ իրադրություն ստեղծելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ