Իհարկե, Հայաստանին օր առաջ խաղաղություն է պետք: Մարտի 22-ին՝ Սեւանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքից պատգամավորի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը:
Նա այնուհետեւ շարունակեց, որ իհարկե, Հայաստանին տնտեսական զարգացում է պետք: «Մեզ հույս եւ հավատ է պետք: Բայց առաջին հերթին արդարություն է պետք: Մեր ոստիկանը, մեր քննիչը եւ դատախազը, մեր դատավորը պետք է ոչ թե հարուստի կողքին լինեն եւ պաշտպանեն նրա իրավունքները, այլ պետք է աղքատին պաշտպանեն: Մեր ժողովուրդը երկրից հեռանում է ոչ միայն աշխատանք չունեալու պատճառով, այլ նաեւ անպաշտպան լինելու պատճառով, ժողովուրդը չի զգում, որ դատական մարմինները իր շահերը կպաշտպանեն»,- նշեց Ջհանգիրյանը: