News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում ընտրողներն այսօր՝ մարտի 22-ին, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը բարձրացրել են բազմազավակ ընտանիքների բնակարանների խնդիրը:

Ընտրողներից մեկը վարչապետին պատմեց, որ արդեն 16 տարի իր 6 երեխաների հետ ապրում է անմարդկային պայմաններում:

«Մի երեխայիս լյարդի ու թոքի կեսը չկա, բնակարան չունենք, բոլորը գիտեն՝ մենք ինչ պայմաններում ենք ապրում: Բազմիցս դիմել եմ բնակարանի համար, բայց ոչ մի լուծում չկա»,- Կարեն Կարապետյանին դիմեց ընտրողը:

Վարչապետը խոստացավ խնդրի մասին տեղյակ պահել սոցապնախարարությանը:

«Մենք շատ ;լավ հասկանում ենք, որ մեր քաղաքացիների մինիմալ պահանջները չենք կարողանում հոգալ, պատճառը մեր կարողություններն են: Ինչպես դուք նշեցիք, սիրուն խոսքի մեջ մենք ասել ենք ախտորոշում, եւ իրականում դրանով ենք զբաղվում: Օրինակ, եթե հարցը վերաբերում է բնակելի շենքերին, մենք կատարում ենք գույքադրում՝ վթարային շենք, շենքի կամ բնակարանների կարիքավորներ, աղետի գոտի եւ այլն: Թվայնացնելու ենք խնդիրները եւ տալու ենք լուծում՝ ըստ այն կարողության, որ մեզ մոտ կա: Մինչեւ չհարստանանք, լուծում տալ չենք կարող»,- ասաց Կարեն Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ