Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի խանութներից մեկում մարտի 15-ին անհայտ անձը հափշտակել է կոնյակներ, այդ պահը ֆիքսել են տեսահսկող սարքերը:
«Այս տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: