News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

2016-ի ապրիլյան իրադարձությունները ցույց են տվել «հայ ժողովրդի գենը» գործի մեջ՝ բոլորը տեսան, թե ինչպիսին կարող են լինել հայ տղաները գործի մեջ եւ թե ինչպիսի սխրագործությունների են նրանք ունակ։ Այս մասին մարտի 22-ին Ագարակ գյուղում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՕՐՕ (Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան) դաշինքից պատգամավորի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ապրիլյան իրադարձությունների ժամանակ սահմանը պաշտպանող տղաները մեծ քաջություն են դրսեւորել, հետո նրանց են միացել նաեւ կամավորները, եւ նրանք միասին պաշտպանել են հայրենիքը՝ անկախ այն բանից, թե ով է ղեկավարում երկիրը եւ թե ինչպես են նրանք դարձել իշխանության գլուխ՝ արդար ընտրությունների, թե կեղծիքների շնորհիվ։ Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հավելել է, որ Հայաստանը պետք է դասեր քաղի եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի, որպեսզի ապագայում Հայաստանում ու Արցախում զոհեր չլինեն։

Խոսելով Արցախյան հակամարտության լուծումների ուղիների մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ, իհարկե, նախընտրելի է հակամարտության խաղաղ լուծումը՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Անհրաժեշտ է նաեւ Արցախի անկախության ու տարածքային ամբողջականության ճանաչումը։

«Պատերազմին մասնակցող մարդը կձգտի խաղաղության։ Իհարկե, մենք կցանկանայինք հակամարտության խաղաղ լուծում։ Մՙենք ազատագրել ենք մեր հայրենիքը, Արցախը հանրապետություն է դարձել, ունի իր սահմանադրությունն ու սահմանները։ Երբ Արցախի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը ճանաչվի կամ երբ Արցախը միանա Հայաստանին,արդեն հնարավոր կլինի եռակողմ բանակցություններ կազմակերպել՝ Բաքու-Ստեփանակերտ-Երեւան՝ լուծելու համար փախստականների, ապառազմականացման հետ կապված եւ այլ հարցեր», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ