News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եթե իմ մշակած 15 կետերը չընդունվեն, իմացեք, որ ապրիլի 3-ի  հետո ավելի վատ է լինելու: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Սեւան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա հետ հանդիպման սկզբում ներկաների միջեւ հրմշտոց էր սկսվել, թե ով ավելի մոտ պետք է կանգնի Ծառուկյանին: Սա դուր չեկավ դաշինքի առաջնորդն եւ նա հայտարարեց, որ մինչեւ իրեն չլսեն, չի խոսի. «Եթե լսելու եք ասեմ, եթե չէ...»:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ սեւանցիները Գագիկ Ծառուկյանին ձիով դիմավորեցին եւ ուղեկցեցին մինչեւ հանդիպման վայր: Բացի նամակներ փոխանցելուց, բնակիչները իրենց երեխաներին Ծառուկյանի գիրկն էին տալիս, նա էլ երեխաներին օդ թռցնելով հասավ ամբիոնի մոտ:

«Սիրելի ժողովուրդ պետք է հնարավորություն տալ մեզ, որ մենք կարողանանք համակարգ փոխել, օրենք փոխել, պայման ու հնարավորություն ստեղծել: Այնպես չի որ եկել ենք ասենք մեզ ձայն տաք, մտնենք խորհրդարան, մենք էլ մեր կաշին փրկենք: Ուզում ենք, որ մեզ տաք 50+1, որ նույն պահին համակարգ փոխվի, օրենք փոխվի: Դուք պետք է հասկանաք, թե ով է հենց այնպես խոսում զուտ խորհրդարան մտնելու համար, ով է իսկապես ուզում փոփոխություն մտցնի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նշենք, որ նախքան դաշինքի թեկնածուների ժամանումը, Սեւանի մշակույթի շենքի բակում բացօթյա համերգ էին կազմակերպել: Ելույթ էին ունենում երգչուհի Աննա Խաչատրյանն ու Արսեն Գրիգորյանը: Մի քանի երգ կատարելուց հետո երգիչները շտապեցին լքել ընտրողների հետ հանդիպման վայրը, բայց նրանց մեքենան խցանվեց դաշինքի մեքենաների մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ