News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էս ժողովրդին հիմնականում էս օրը դրել են լրատվամիջոցները, որ մարդկանց թյուրիմացության մեջ են դնում: Դիլիջանում լրագրողների հարցերից զայրացած հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը:

Դիլիջանում ընտրողների հետ հանդիպումից հետո դիլիջանցիները Գագիկ Ծառուկյանին թույլ չէին տալիս մոտենալ մեքենային եւ հեռանալ:

Դիլիջանցիներից մեկը Գագիկ Ծառուկյանից խնդրեց իրեն օգնել բուժվելու մեկնել արտերկիր: Երիտասարդը պատմեց, որ բանակում է վիրավորվել, բայց Հայաստանում բուժվել չի կարող: Ծառուկյանն էլ խոստացավ ուղարկել բուժման, երբ անձնագրի շենգեն վիզայի հարցը լուծի: Դաշինքի ղեկավարը երիտասարդին կանչեց իր մոտ, հենց արտերկիր մուտք գործելու թույլտվություն ունենա:

Դիլիջանցի պապիկներից մեկն էլ Ծառուկյանին խորհուրդ տվեց հետեւել, որ «ընտրությունները կեղծեն ոչ»:

«Չեն կեղծի, հայրիկ ջան: Ձեր ձայներից է կախված: Դուք եք ամեն ինչ որոշում: Ձայները չեն կեղծի»,- ասաց Ծառուկյանը:

Դիլիջանում Գագիկ Ծառուկյանին զայրացրեց հանդիպմանը ներկա եւ այն լուսաբանող լրագրողների հարցերը: Նա չպատասխանեց որեւէ հարցի, բարձրացավ մեքենայի ոտնահարթակին եւ բարձրաձայն ասաց.

«Էս ժողովրդին հիմնականում էս օրը դրել են լրատվամիջոցները, որ մարդկանց թյուրիմացության մեջ են դնում: Անընդհատ բզբզելով, ձեր էրեսից ժողովուրդն էս օրին է, մարդկանց խառնաշփոթության մեջ են դնում, թե բա բոլոր ուժերը նույնն են, մեկ են: Ինձ համար, իմ ժողովրդի համար ամենակարեւորը իմ 15 կետերն են, որ ես պարտավոր եմ իմ ժողովրդի համար անեմ: Եթե այդ 15 կետերը չեղան, ուրեմն ոչ մի բան էլ չի լինելու»,-զայրացավ Ծառուկյանն ու նստեց մեքենան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ