News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Մարդիկ ասում են՝ Ծառուկյան, էս անգամ հետ չկանգնես: Ես այն անգամ հետ կանգնեցի, քանի որ հեղափոխություն էր, արյուն էր թափելու»: Այս մասին դիլիջանցիների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հանդիպման մեկնարկին Ծառուկյանն անդրադարձավ անցյալ ընտրություններում քաղաքականության էջը փակելու հիմնավոր պատճառներին:

«Եթե հետ չկանգնեի, քաղաքականության իմ էջը չփակեի, տանելու էր արյունահեղության, ու ոչ թե 1, 5, 10 մարդ, այլ 1000, 2000, 3000: Ինձ ամեն տեղ ժողովուրդն ասում է՝ պարոն Ծառուկյան, այս անգամ հետ չկանգնես: Ծառուկյանը չէր կարող ինքն իրեն փրկելու համար քայլ կատարեր, տեսնելով ու զգալով ժողովդրի հավատը: Չէի կարող ասել՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք, ինձ ուզում են ստուգել: Այլ ասել եմ իմ ժողովրդի մատից արյուն չթափի»,- նշել է Ծառուկյանը:

«Ասել եմ՝ պետք է քաղաքական էջը կփակեմ, քաղաքականությամբ ես չեմ ապրում: Ես իմ գործերն էլ ունեմ, հարգանքն էլ ունեմ, 1,5 տարի էլ ստուգել են, լավ գիտեք: Ես ուղղակի չեմ ցանկացել, որ իմ ու իմ թիմակիցների պատճառով ժողովուրդը տուժեր: Հիմա նորից քաղաքականության էջը բացել եմ՝ ժողովրդի խնդրանքով:

Անցյալ ընտրություններում ինձ պաշտոն, 5 նախարարություն եւ 4 մարզպետ պետք չէր: Ես այդ ժամանակ ասացի, որ եթե մենք չենք կարողանալու ին-որ բան փոխենք, դա մեզ պետք չէ: 500 հազար ձայն էինք հավաքել, բայց ես հրաժարվեցի: Եվ մեր նախարարներն ու մարզպետներն անմիջապես հրաժարվեցին: Արժանապատիվ մարդիկ միանգամից դիմում գրեցին, դուրս եկան: Այնպես, որ այսօրվա վիճակի համար մենք մեղավոր չենք, ղեկավարողը մենք չենք եղել ու մեր կաշին փրկելու խնդիր էլ չունեինք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ