News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կառավարության հաստատած ներդրումային ծրագրերով կսահմանենք հիմնական ֆոնդերի ամորտիզացիայի առավելագույն կարճ ժամկետը՝ ընդամենը 1 տարի։ Այս մասին մարտի 23-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Հաշվի առնելով, թե ինչքան մեծ են սարքավորումների, հողի կամ շենքի մեջ արված սկզբնական ներդրումները, դրանց հաշվին շահութահարկի դուրսգրումն այնքան մեծ կլինի, որ առաջին 3-5 տարիներին բիզնեսը պարզապես չի վճարի շահութահարկ, նկատեց Միրումյանը։

Նկատենք, որ 2016-ի աշնանը, Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ, ընդդիմությունը առաջարկում էր արագացնել ամորտիզացիայի ժամկետները, բայց այն ժամանակ իշխանությունները մերժել էին, ասելով, որ  շահութահարկի մասով չափից շատ թերավճար կլինի։

«Մենք հիմա էլ պատրաստ չենք արագացնել ամորտիզացիան բոլոր ներդրողների համար։ Միայն այն ներդրումային ծրագրերով, որոնք կհաստատվեն Կառավարության կողմից։ Բայց այսպես մենք կաջակցենք նախագծերի այն մասը, որոնք Կառավարությունը կարեւոր կհամարի տնտեսության համար»,- հայտնեց նա։

Համեմատության համար հիշեցնենք, որ ակտիվները, որոնք մինչեւ 2014-ի հունվարի 1-ն են մուտքագրվել ձեռնարկության բալանս, դուրս են գրվում գծային սխեմայով (հավասարաչափ դուրսգրում բալանսային արժեքից ըստ տարիների)։ Սարքավորումների համար այդ ժամկետը կազմում է 3 տարի, հյուրանոցների համար՝ 10 տարի, այլ շենքերի համար՝ 20 տարի։ Իսկ 2014-ի հունվարի 1-ից հետո ստացվող ակտիվների համար ամորտիզացիան հաշվվում է նվազող մնացորդի մեթոդով (ընդհանուր բալանսային արժեքի տոկոսներով, հետո դրա մնացորդից)։ Սարքավորումների համար դրույքը 50 տոկոս է, հյուրանոցների համար՝ 15 տոկոս, մյուս շենքերի համար՝ 7․5 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ