News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը առաջարկելու է ավտոմատ կերպով հաշվել փոքր բիզնեսի համար հարկը։ Այս մասին մարտի 23-ին լրագրողներին հայտնել է Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Հարկային ծառայությունը ավտոմատ կերպով կհաշվի նաեւ սկզբնական հարկը |(շրջանառությունից գանձվող 5 տոկոսը) ու դրանից դուրսգրումները (գնումներից մինչեւ 4 տոկոս)՝ հաշվի առնելով լեգիտիմ ինվոյսները։

«Այսպիսով, փոքր բիզնեսը կազատվի հաշվապահական ծախսերից։ Բայց մենք միայն առաջարկում ենք։ Ցանկության դեպքում ձեռներեցները կկարողանան իրենք վարել հաշվապահությունը։ ԸՆտրությունը նրանցն է»,- ասել է Միրումյանը։

Ավելին, հարկայինն ուզում է հաշվարկները ուղարկել միանգամից նոր սերնդի դրամարկղային ապարատներին, որոնք հիմա գրեթե ամենուրեք տեղադրված են։ Դրանց առկայությունը պարտադիր է բոլոր ձեռնարկությունների համար բացի ամենափոքրերից՝ տարեկան 10 մլն դրամ շրջանառությամբ։ Դրանց համար վերջնաժամկետը սահմանվել էր 2017-ի հունվարի 1-ը, սակայն մի քանի ամիս առաջ այդ ժամկետը երկարացրել են մինչեւ 2018 թ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ