News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լոնդոնի վրա հարձակումը հարձակում է աշխարհի վրա։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով, աշխարհում կարող է բարձրանալ ատելության ալիք, ու Մեծ Բրիտանիան մտադիր է գործընկերներին տեղեկացնել առաջացող սպառնալիքների մասին։ Ջոնսոնը նշել է, որ ինտերնետ- փրովայդերներն ու սոցցանցերը պետք է ուշադիր հետեւեն իրենց կայքերում տեղի ունեցող իրադարձություններին, որպեսզի անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկեն»։

Նախօրեին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենայով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա, որից հետո ոստիկանները սպանել էին հարձակվողին։

Վերջին տեղեկություններով, զոհվել է չորս մարդ, այդ թվում հարձակվողը։ Զոհվածներից մեկը ոստիկան Քիթ Փալմերն է։

Այս պահի դրությամբ յոթ մարդ հիվանդանոցում է շատ ծանր վիճակում։ Ընդամենը բուժօգնության է դիմել 29 մարդ, այդ թվում Ֆրանսիայի, Ռումինիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի ու այլ երկրների քաղաքացիներ։

Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը Մեծ Բրիտանիայի քաղաքացի 52-ամյա Հալիդ Մասուդն է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ