News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի հարկային ծառայությունը բիզնեսին կհայտնի, թե որտեղ են ծախսվել նրա հարկերը։ Այս մասին մարտի 23-ին լրագրողներին ասել է Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը։

Նման հարցումով հարկայինին հնարավոր կլինի դիմել տարեկան մեկ անգամ։ Բիզնեսին կներկայացնեն նրա հարկային վճարների բացվածքը՝ հաշվի առնելով բյուջեի ծախսերը։

«Այն համամասնությունները, որոնցով բյուջեն ծախսվում է պաշտպանության, առողջապահության, կրթության համար եւ այլն, մենք պատրաստ ենք ներկայացնել յուրաքանչյուր հարկատուին ՝ նրա սեփական վճարների մասշտաբով»,- հավելել է Միրումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ