News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվն ավելացել է. հիվանդանոցում մահացել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ հարձակման հետեւանքով վիրավորված 75-ամյա տղամարդը: Մահացածի անունը դեռեւս չի հրապարակվում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Լոնդոնի կենտրոնում անհայտ տղամարդը մեքենայով վրաերթի էր ենթարկել անցորդներին, իսկ հետո դանակով հարձակվել ոստիկանի վրա: Հարձակվողին գնդակահարել են, իսկ վիրավոր ոստիկանն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

Բրիտանական ոստիկանությունը հայտնել է ահաբեկչի անունը: Պարզվել է, որ նա Բրիտանիայի քաղաքացի, 52-ամյա Հալիդ Մասուդն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ