News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով միջազգային դիտորդներ հրավիրելու հարցում քաղաքացիական հասարակության պնդումները զուրկ են հիմնավորումից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձաժողով ի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նրա խոսքով՝ դիտորդներ հրավիրելու եւ հավատարմագրելու ժամանակ ԿԸՀ-ն առաջնորդվել է երկրի օրենսդրությամբ ու միջազգային պարտականություններով։ «Եվ այդ պարտականությունները կատարելով՝ հայկական կողմը հրավիրել է բոլոր միջազգային միջկառավարական համապատասխան կառույցներին։ Մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ , ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեա, ԱՊՀ Միջկառավարական ասամբլեա։ Ընտրությունների օրը նշված կազմակերպությունների անունից դիտորդական առաքելություն կկատարեն ավելի քան 650 օտարերկրյա քաղաքացիներ։ Դա արդեն փաստ է, որ մեր ընտրատեղամասերում կլինի օտարերկրյա դիտորդների մեծ քանակություն», - նշել է Մուկուչյանը։

Նա ընդգծել է, որ ոչ մի սահմանափակում չի եղել ոչ դիտորդների թվի, ոչ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի առաջարկած որեւէ դիտորդի մասնակցության հետ կապված։ «Եթե նման մտադրություն լիներ, ապա չէին հավատարմագրվի այդ կառույցի առաջարկած 28 երկարաժամկետ եւ 300 կարճաժամկետ դիտորդներն այն դեպքում, երբ կազմակերպությունը նախապես խնդրել էր հավատարմագրել 24 երկարաժամկետ եւ ավելի քան 250 կարճաժամկետ դիտորդների», - ասել է Տիգրան Մուկուչյանը։

Նա հավելել է, որ նույն վերաբերմունքը ցուցաբերվել է մյուս միջկառավարական դիտորդական առաքելություններին։

«Պետք է նկատել, որ միջկառավարական սկզբունքով ձեւավորված դիտորդական առաքելությունների թիվը Հայաստանի՝ նման տարածքով ու բնակչությամբ երկրի համար, բավականին մեծ միջազգային ներգրավվածություն կապահովի։ Ավելին, 2009 ընտրատեղամասերից առնվազն 1500-ից առցանց ուղիղ հեռարձակում կլինի։ Այն նաեւ կտեսագրեն ու համացանցում կտեղադրեն։ Վստահաբար կարելի է ասել, որ այդ միջոցառումները բավարար են՝ ընտրական գործընթացի լիարժեք թափանցիկությունն ապահովելու համար», - նշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։

Ըստ ԿԸՀ նախագահի՝ ոչ մի սահմանափակում չի եղել նաեւ տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցության տեսանկյունից։ «Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն կիրականացնեն ավելի քան 28 հազար դիտորդներ՝ 49 տեղական հասարակական կազմակերպություններից, որոնց կազմում ներառված են նաեւ մեծ թովով օտարերկրյա քաղաքացիներ։ Ի դեպ, այն տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց միջազգային գործընկերներին անհանգստություն են հայտնել՝ նրանց ոչ կառավարական կազմակեպությունները հավատարմագրել մերժելու հետ կապված, կարող էին օտարերկրյա դիտորդներին հավատարմագրել իրենց դիտորդական առաքելությունների կազմում, եւ այնտեղ ոչ մի սահմանափակում չկա։

Մենք չենք հրավիրել միայն օտարերկրյա հասարակական կազմակերպություններին, եւ հիմնավորումները հետեւյալն են.

1. Այս կամ այն հասարակական կազմակերպության ընտրության համար հատուկ չափանիշներ չկան եւ շատ բարդ է խուսափել խտրական կամ կամայական մոտեցում ցուցաբերելու մեղադրանքներից։ Ինչպիսի ընտրություն էլ արվի, այն կարող է որպես սելեկտիվ ընկալվել եւ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։ Իսկ հրավիրել բոլորին, ովքեր նման հայտարարություն են ներկայացնում, նշանակում է ոչ անհրաժեշտ կերպով ծանրաբեռնել ընտրատեղամասերի աշխատանքն ու սպառնալիքի տակ դնել ընտրական գործընթացի անընդհատությունը։

2. Միջկառավարական դիտորդական առաքելություններն ունեն դիտորդական առաքելություն կատարելու իրենց հստակ չափանիշներն ու մեթոդիկան, որոնք մեր համագործակցության հիմքն են կազմում։ Օտարերկրյա հասարակական կազմակերպությունների աշխատանքային չափանիշները մեզ հայտնի չեն, եւ միայն ընտրությունների օրը նման համագործակցության ընդհանուր հիմք ստեղծելը անիրական ու անհնարին է», - ընդգծել է Տիգրան Մուկուչյանը։

Դիտորդների թիվը, շարունակել է նա, որոնք ընտրությունների օրը դիտորդական առաքելություն կիրականացնեն՝ լինեն տեղական, թե միջազգային կազմակերպություններ, ամբողջ գործընթացին հետեւելու լիարժեք հնարավորություն կտա։ «Բավական է միայն նշել, որ մենք մոտ 30 հազար դիտորդ ունենք այն դեպքում, երբ երկրում քվերակության համար ընդամնեը 2009 ընտրատեղամաս կա»,- ասել է ՀՀ ԿԸՀ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) դատապարտում է Հայաստանի իշխանությունների մերժումը՝ կապվա..

Հիշեցնենք, որ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) դատապարտում է Հայաստանի իշխանությունների մերժումը՝ կապված իր միջազգային դիտորդների՝ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հետ:

Դատապարտող հայտարարությանը միացել են Թրանսփերենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Պլատֆորմի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մերժման պատճառը իբրեւ արդեն հավատարմագրված դիտորդների թիվն է, որի արդյունքում այլեւս կարիք չկա լրացուցիչ միջազգային դիտորդների ներկայություն ընտրություններին: Եվ մերժումը, եւ դրա արդարացումը հակասում են Հայաստանի, որպես ԵԱՀԿ անդամ պետության, ստանձնած պարտավորությանը՝ միջազգային դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ այլ պետություններից: Այս փաստը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների, ըստ որոնց՝ Հայաստանի կառավարությունը գուցե չի համարում միջազգային դիտորդների ներկայությունը որպես կարեւոր ներդրում ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ»:

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) կոչ է անում միջազգային հանրությանը քննարկել միջազգային դիտորդների հավատարմագրման մերժումը Հայաստանի իշխանությունների հետ՝ առաջիկա հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ