News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպայում աջ պոպուլիստների ազդեցության աճը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «Էգոիզմի ծաղիկներ» է անվանել: Եվրամիության երկներին նա կոչ է արել ակտիվորեն  պայքարել պոպուլիստական շարժումների տարածման դեմ, որոնց ներկայացուցիչները , ըստ հովվապետի, ի վիճակի չեն գիտակցել «իրենց հայացքների նեղությունը»,  հաղորդում է DW-ն:

ԵՄ երկների միջեւ համերաշխության ամրապնդումը կարող է բալասան լինել տարածվող պոպուլիզմի դեմ, նշել է Հռոմի պապը՝ հանդես գալով ԵՄ երկրների եւ կառավարությունների առջեւ:  Ըստ նրա՝ ԵՄ-ն կարող է հաղթահարել ներկայիս ճգնաժամը, եթե վերադառնա ԵՄ հիմնադիրների գաղափարներին: Հիմնադիրներն ասում էին, որ Եվրամիությունը կանոններ ու ընթացակարգեր չեն, որոնց պետք է հետեւել, հիշեցրել է նա:  Ուշադրության կենտրոնում, ըստ նրա, միշտ պետք է լինի  մարդը: Եվրոպան «մարդկանց հասկանալու միջոց է՝ հիմք ընդունելով նրանց անքակտելի արժանապատվությունը»,  եզրափակել է Ֆրանցիսկոս պապը:

Հռոմի պապի մոտ ԵՄ երկրների եւ կառավարությունների ղեկավարների ընդունելությունը տեղի է ունեցել Հռոմի պայմանագրի 60-ամյակի նախօրեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ