News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի վրա ԱՄՆ-ի նախազգուշական հարվածը «աղետալի հետեւանքների կհանգեցնի»: Այս մասին նշված է  երկրի Խաղաղության ազգային կոմիտեի ներկյացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կենտրոնական «Նոդոն սինմուն» թերթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նա ԱՄՆ-ից պահանջել է «անհապաղ դադարեցնել Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված զորավարժությունները եւ Կորեական թերակղզում ու նրա շուրջը տեղակայված միջուկային հարվածային բոլոր միջոցները դուրս բերել»:

«ԱՄՆ-ը պետք է ունկնդրի խելամտության ձայնին եւ մտահոգվի այն աղետալի հետեւանքների մասին, որոնք կարող է առաջացնել Հյուսիսային Կորեայի վրա նախազգուշական հարված հասցնելու փորձը»,- ընդգծել է Կոմիտեի ներկայացուցիչը: Նա նաեւ զգուշացրել է, որ «նման փորձի նվազագույն նշանի դեպքում Փհենյանը միջուկային կանխող հարձակման կենթարկի ագրեսիայի եւ սադրանքի բոլոր բազաները»:

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ԶՈւ-ն մարտի 13-ին Key Resolve համատեղ հրամանատարաշտաբային կանոնավոր զորավարժություններ է սկսել, որոնք նախատեսված են Կորեական թերակղզու շրջանում ամերիկյան զորքերի արտահերթ ծավալման հնարավորությունների ստուգման համար: Դրանք ընթանում են Foal Eagle խոշոր ցամաքային զորավարժություններին զուգահեռ, որոնք մարտի 1-ին են մեկնարկել: Դրանց մասնակցում են բոլոր կարգի զորքերը:

Foal Eagle զորավարժությունների ընթացքում մշակվում են 5015 օպերատիվ ծրագրեր, որոնք Հյուսիսային Կորեայի հրթիռային եւ միջուկային բազաների վրա հարվածներ են նախատեսում արտակարգ հանգամանքների դեպքում: Կողմերը նաեւ վարժանքներ են անցկացնում հակահրթիռային պաշտպանության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ