News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք այսօր 12-ամյա կրթության ոլորտում մտադիր ենք կատարել բարեփոխումներ, որ երեխաները ստանան այն կրթությունը, որը պահանջում է ժամանակից կյանքը: Այս մասին, այսօր՝ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մենք այժմ այսպիսի մի գաղափար ունենք. 12-ամյա դպրոցը դարձնել 1+11, որտեղ մեկը նախապատրաստականն է լինելու, իսկ 11 տարիների ընթացքում երեխաները սովորելու են նաեւ բիզնես, ֆինանսներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռոբոտատեխնիկա: Այսինքն այն, ինչ ժամանակակից կյանքն է պահանջում: Նշանակում է՝ դպրոցն ավարտելուց հետոո մեր երեխաներն ավելի պատրաստ եւ ունակ կլինեն»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Եղվարդի դպրոցներից մեկի շրջանավարտներից մի երիտասարդ Կարեն Կարապետյանին հարցրեց, թե ի՞նչ է անում պետությունը, որ ուսման վարձերն ավելի մատչելի լինեն, եւ իրենց ծնողները կարողանան վճարել իրենց ուսման համար, ինչին վարչապետը պատասխանեց, որ իրենք այսօր արտոնություններ են տալիս այնքան, որքան կարողանում են, իհարկե կցանկանային ավելին անել, սակայն այս պահին պետության հնարավորություններն այսքան են: «Ինչպե՞ս պետք է խնդիրը լուծենք, միայն շատ աշխատելով, հարստանալով եւ տնտեսությունը զարգացնելով»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ