News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեւծովյան Բաթումի քաղաքում հայկական գաթայի փառատոն է տեղի ունեցել, որտեղ գաթայի տասնյակ տեսակներ են ներկայացվել, հաղորդում է «Sputnik-Գրուզիան»:

Բաթումիի «Սուրբ Փրկիչ» Հայ առաքելական եկեղեցու մասնակցությամբ վրացական այդ քաղաքում տեղի է ունեցել հայկական գաթայի փառատոնը, որին մասնակցել են քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները:

Փառատոնին մասնակցել են Բաթումիի տասնյակ բնակիչներ, որոնք ժյուրիի եւ տոնի հյուրերի դատին են ներկայացրել հայկական գաթայի մոտ քառասուն տեսակ:

Փառատոնի հաղթողներ են ճանաչվել Դիանա Մխիթարյանն ու Անժելա Անտոնյանը` որպես տոնին ներկայացված ամենահամեղ գաթայի հեղինակներ: Դիանան ու Անժելան արժեքավոր մրցանակներ են ստացել:

Փառատոնից հետո տեղի է ունեցել Բաթումիի հայ համայնքի կազմակերպած տոնական համերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ