News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իշխանությունները հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանին գցել են առաջ եւ հողեր հանձնելու հարց են առաջ քաշել: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, Լոռու մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը:

«Հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանին գցել են առաջ եւ հողեր հանձնելու հարց են առաջ քաշել:  Էս հողերը մի քանի հոգի չեն ազատագրել եւ մի քանիսը իրավունք չունեն մեր երկրի ճակատագրի հետ խաղան»,- ասաց նա ու հավելեց. «Ես գիտեմ, որ վաղը հողեր հանձնելու համար 100 տոկոս ԱԺ-ն է որոշում կայացնելու, դրա համար պետք է մեզ մեծ ընդդիմություն որպես մտնել խորհրդարան, որ կարողանանք այդ ամենի դեմն առնել»:

Սասուն Միքայելյանի խոսքով՝ իշխանությանը հակակշռողը միակ ուժը, «Ելք»–ն է: «Ինչ չափի ձայն տաք, ինչքան տոկոսի, այդչափ կպահենք ձեր իրավունքները, կտա՞ք մեծ չափ՝ 50+1, կանենք իշխանափոխություն: Մենք խոստում չենք տալիս, տարիներով ենք ապացուցել, որ ծառայում ենք ժողովրդին, ապագա սերնդի համար»,– ասաց նա՝ ավելացնելով, որ քվեարկեն ոչ թե ուրիշների հորդորով կամ խնդրանքով, այլ՝ խղճի մտոք։ 

Անդրադառնալով տարածքային ցուցակներով ընտրակարգին, Սասուն Միքայելյանն ասաց, որ ՀՀԿ-ն եւ նրա հետ ժամանակին կոալիցիա կազմած ուժերը փորձում են, ինչ-որ խաղերով ձայներ փախցնել իրենց համար: «Էս մարդիկ երկու տասնամյակ իշխանություն են եղել, թող այդ ամեն ինչը կարգավորեին: Նորից եկել են խաբեն ձեզ, նորից կանգնենք կոտրած տաշտակի առջեւ»,-ընդգծեց «Ելք» դաշինքի թեկնածուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ