Հոնկոնգում գտնվող Langham Place առեւտրի կենտրոնում շարժասանդուղքը դադարել է աշխատել, որի հետեւանքով առնվազն 18 մարդ է տուժել, հաղորդում է RTHK ռադիոկայանը:
Նշվում է, որ մոտ 40 մետր երկարությամբ շարժասանդուղքը հանկարծակի մոտ երկու անգամ մեծացրել է արագությունը, իսկ հետո կտրուկ արգելակել է: Այդ պահին դրա վրա շատ մարդ է գտնվել:
Նշվում է, որ տուժածների թվում են 14 տղամարդ ու 4 կին: