News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր՝ մարտի 25-ին, ընտրողները բարձրաձայնել են գործող հիմնական դպրոցներից մեկի վերանորոգման անհրաժեշտությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանին դիմեց դպրոցներից մեկի տնօրենն ու խնդրեց լուծել վերանորոգման հարցը;

«Ապարանի մայր դպրոցն է, բայց պայմանները վատն են»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ որն է մայր դպրոցը:

«Ուզում ես՝ դպրոցի անունը մայր դիր, հայր դիր, եթե չես կարողանում երեխայի համար լավ պայմաններ ապահովել, աշակերտը չի գալու քո մոտ: Ես չգիտեմ՝ վերանորոգելու ենք այդ դպրոցը, թե ոչ: Արթիկում մի պարզ լուծում ենք արել: Յոթ րոպեի ճանապարհ է մի դպրոցից մյուսը. մի դպրոցը շատ խոնավ է, էն մյուս դպրոցն էլ թերլցված էր, որոշեցինք խոնավ դպրոցից երեխաներին տեղափոխել այդ լավ դպրոցը: Խոնավ պայմաններ ունեցող դպրոցն էլ վաճառեցինք ու էն մյուս դպրոցում այնպես ենք անում, որ երեխաների համար նորմալ պայմաններ ստեղծենք»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանի խոսքով, եթե Եվրոպայում մի աշակերտին հասնում է 7-10 քառակուսի մետր, ապա Հայաստանում մի աշակերտի հասնում է 15-20 քառակուսի մետր, այսինքն երկու անգամ ավելի տեղ կա:

«Սա նշանակում է՝ առանց այն էլ քիչ փող ունենք, մի հատ էլ օդն ենք տալիս: Ձեր համայնքում կա երկու հիմնական դպրոց. Մեկում սովորում է 480 երեխա, մյուսում 220, մինչդեռ ցանկացածում կարող է սովորել մինչեւ հազար աշակերտ: Ինչո՞ւ ենք երկու դպրոց պահում, որ երկու դիրեկտոր պահե՞նք: Պետք է քննարկեք հաստատուն ծախսերը, ձեր համայնքապետի փոխարեն ես կասեի՝ եկեք էս շենքը վաճառենք, 780 երեխայի համար էլ կուկլա դպրոց սարքենք: Էսօր ճիշտ չեք կարողանում ձեր ռեսուրսն օգտագործել»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ