News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում այսօր՝ մարտի 25-ին, Հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ ընտրողներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց իրենց կոոպերատիվին կոմբայն նվիրել:

«Պարոն Կարապետյան, 200 հոգի միավորվել ու կոոպերատիվ ենք ստեղծել: Երկու տրակտոր է պետությունը մեզ տրամադրել, բայց հունձքի համար մեզ կոմբայն է պետք: Եթե կոմբայն ունենանք, մեր գործը կհեշտանա, արտադրանքն էլ կշատանա»,- վարչապետին դիմեց կոոպերատիվի նախագահը:

Կոոպերատիվը ստեղծվել է 2015թ.-ին, սակայն անհրաժեշտ գյուղտեխնիկան ստացել է միայն 2016թ. հոկտեմբերի սկզբին: Տնօրենը հույս հայտնեց, որ եթե կոմբայնը տրամադրեն, այս տարին արդեն 200 տնտեսության համար ավելի արդյունավետ կլինի:

«Շահույթ հետապնդո՞ւմ է ձեր կոոպերատիվը»,- հետաքրքրվեց Կարեն Կարապետյանը: Հարցին ի պատասխան ապարանցին նշեց, որ կոոպերատիվն օրենքի համաձայն շահույթ հետապնդել չի կարող, նպատակն է հոգալ կոոպերատիվի անդամների կարիքները: Պատասխանը վարչապետին զարմացրեց:

«Ձեր կոոպերատիվը մեռնելու է, որովհետեւ քոքից սխալ գործ եք բռնել: Էդ կոմունիզմը ձեր մեջ որտեղի՞ց, չեմ հասկանում: Էդ կոոպերատիվին կոմբայն են տալու, տանելու եք այստեղ, այնտեղ, ոչ ծրագիր եք ունենալու, ոչ շահույթ եք ունենալու: Ծրագիրը գրում ես, եթե շահույթ ես ունենալու, ես կոմբայնը տալու եմ, բայց ես շատ խիստ հետեւելու եմ: Դուք ապագա չունեցող բան եք սկսել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ