News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունը որոշել է պատժամիջոցներ սահմանել եւս 8 ռուսական կազմակերպությունների դեմ՝ նրանց մեղադրելով Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Սիրիայի դեմ 2009 թվականին ընդունված ամերիկյան ազգային օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին:

Նրա տեղեկություններով՝ սեւ ցուցակում հայտնվել են հետեւյալ կազմակերպությունները. «Ռոսօբորոնէքսպորտը», «Ավիացիոն վերանորոգման 150-րդ գործարանը», «Ավիաէքսպորտը», «Բազալտ» գիտաարտադրական միավորումը, «Մեքենաշինական կոնստրուկտորական բյուրո» գիտաարտադրական կորպորացիան, ավիացիայի մարշալ Բ.Պ.Բուգաեւի անվան քաղավիացիայի Ուլյանովյան ինստիտուտը, Քաղավիացիայի Ուրալյան ուսումնամարզական կենտրոնը, Ժուկովսկու եւ Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ