News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնական Nissan ընկերությունը հյուսիսամերիկյան շուկայում հետ է կանչում մոտ 56 հազար մեքենա ՝ ղեկի հիդրոուժգնացուցիչի խոտանի պատճառով։ Այս մասին ասվում է ամերիկյան ավտոարտադրողի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հետկանչը վերաբերում է 2013-2014 թթ թողարկված Murano մոդելին։ Ընկերությունից նշել են, որ գործարանային խոտանի պատճառով հետ կանչվող մեքենաներում կա ղեկային կառավարման հիդրոուժգնացուցիչի հեղուկի հոսքի հավանականություն, ինչը կարող է դառնալ բռնկման պատճառ։ «Եթե հեղուկը հայտնվի շիկացած աշխատող շարժիչի վրա, դա կարող է բռնկման պատճառ դառնալ»,- ասվում էընկերության հաղորդագրության մեջ։

Nissan-ը պարտավորվում է անվճար վերացնել խոտանը։ Այս պահին անսարքության հետեւանքով որեւէ միջադեպի մասին հաղորդագրություններ չկան։

Անցած տարվա սեպտեմբերին ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչել 120 հազար մեքենա խոտանի պատճառով, որը կարող էր հանգեցնել արգելակման հեղուկի արտահոսքին։ Հետկանչը վերաբերել էր 2015-2017 թթ Murano մոդելի մեքենաներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ