News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրաքի Մոսուլ քաղաքում փլված շենքի ավերակների տակից հանել են 61 մարդու մարմին, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը։

Տեղի բնակիչների խոսքով, մարտերի ժամանակ շենքի մոտ հրաձգություն էին սկսել ԻՊ խմբավորման զինյալները, հետո նրանք մարդկանց փակել էին շենքի նկուղում, ականապատել շենքը, որպեսզի այն օգտագործեն որպես «կենդանի վահան», ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։

Կոալիցիայի ներկայացուցիչները հայտնել են, որ օդային հարվածներ են հասցրել այդ թաղամասում որտեղ գտնվում էր տվյալ շենքը, սակայն պնդում են, որ շենքը ավիացիայի գործողությունների հետեւանքով չի փլվել։ Ականատեսների խոսքով, կոալիցիայի օդանավերը փորձել են ոչնչացնել ականապատ մեքենան, որը հայտնաբերվել է շենքի մոտ։

Վերջին օրերին Մոսուլից հաղորդագրություններ են ստացվում քաղաքի արեւմտյան մասում ավիահարվածների հետեւանքով մեծաքանակ զոհերի մասին։ Քրդական հեռուստաալիքը հայտնել էր, որ ալ Ջադիդ թաղամասի ռմբակոծության հետեւանքով ավելի քան 200 մարդ է զոհվել՝ թե խաղաղ բնակիչներ, թե զինյալներ, որոնք նրանց տներում էին թաքնվել։

Հակաահաբեկչական կոալիցիան, ԱՄՆ ղեկավարությամբ, հայտնել է, որ կհետաքննի այդ միջադեպերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ