News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն համարում է, որ Գերմանիայի իշխանությունների հասցեին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ագրեսիվ հռետորաբանությունը բարդացնում է միգրանտների ինտեգրումը գերմանական հասարակությանը։ Նա նման տեսակետ է հայտնել Die Welt թերթին տված հարցազրույցում։

«Դա կարճ ժամանակում քայքայում է այն, ինչը տարիներով է ապահովվել Գերմանիայում՝ ինտեգրման գործում»,- ասել է Շոյբլեն, նշելով, որ Էրդողանի արտահայտությունները «տարակուսանք են առաջացնում»։ «Հասցված վնասը շտկելու համար տարիներ կպահանջվեն»,- հավելել է նախարարը։

Միաժամանակ Շոյբլեն Գերմանիա ժամանած միգրանտներին կոչ է արել ավելի ակտիվ ինտեգրվել հասարակությանը։ «Մենք պետք է ասենք այդ մարդկանց՝ Եթե ուզում եք մնալ այստեղ երկար ժամանակ, ուրեմն ձեր շահերից է բխում, որ դուք ձեզ զգաք հասարակության մի մասը ու գերմանացիներ դառնաք»,- ասել է նախարարը

Շոյբլեն շեշտել է, որ գերազանցաբար մուսուլմանական երկրներից միգրանտների հոսքը երկրի համար «հատուկ մարտահրավերներ» են ստեղծում։ «Մենք պետք է օգնենք մեր երկրում գտնվող մուսուլմաններին, որ նրանք գտնեն իրենց արեւմտյան հասարակությունում»,- ասել է նա։

Նրա խոսքով, 2015-ին փախստականների զագվածային հոսքը «չի հեշտացրել ինտեգրման գործընթացը»։ «Մենք չափից դանդաղ են արձագանքել մարտահրավերներին, որոնք կապակցված են միգրացիոն ճգննաժամի հետ»,- խոստովանել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ