News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կենտրոնում չարտոնված ակցիայի ընթացքում ավելի քան 500 մարդ է ձերբակալվել, հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։

Աղբյուրի խոսքով, ձերբակալվածների մեծ մասի նկատմամբ կազմվելու են արձանագրություններ 20․2 հոդվածով (վարչական (հանրահավաքների, ցույցերի, երթերի կամ ակցիաների անցկացման կարգի խախտում), նրանց մի մասին զրույցից հետո ազատ կարձակեն։

Մոսկվայի կենտրոնում անցկացված ակցիան իշխանությունների հետ համաձայնեցված չի եղել։ Ավելի վաղ հայտնել էին 200 ձերբակալվածների մասին։

Մարտի 26-ին ամբողջ Ռուսաստանում անցնում են ակցիաներ՝ կոռուպցիայի դեմ պայքարի պահանջով։ Դրանց նախորդել էր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ստեղծած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության հրապարակումը, որը պատմում էր այն հարստությունների մասին, որոնցից իբրեւ օգտվում է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ Մեդվեդեւն ու նրա ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ գաղտնազերծումները, նշելով Նավալնու քաղաքական նկրտումները ու նրա նկատմամբ նախկինում կայացված դատավճիռները։

Քաղաքների մեծ մասում բողոքի ակցիաները տարբեր պատրվակներով իշխանությունների կողմից արտոնված չեն եղել։

«Նա մեզ համար Դիմոն չէ» ֆիլմի հաջողությունից հետո, որը միայն YouTube-ով ավելի քան 11 մլն դիտում էր հավաքել, Ալեքսեյ Նավալնին իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս գալ փողոց՝ «Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոռուպցիայի փաստերը հետաքննելու պահանջով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ